Նոբելյան շաբաթը Շվեդիայում կբացվի բժշկագիտության բնագավառում մրցանակի շնորհմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերթական Նոբելյան շաբաթը Շվեդիայի մայրաքաղաքում կբացվի հոկտեմբերի 7-ին ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում դափնեկրի անունը հայտարարելով։ Առաջիկա օրերին հայտնի կդառնան մյուս անվանակարգերում մրցանակակիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 8-ին կհրապարակվեն ֆիզիկայի բնագավառում մրցանակակիրների անունները, հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 10-ին՝ գրականության, իսկ հոկտեմբերի 11-ին Օսլոյում կհայտնեն Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Տնտեսագիտության բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին մրցանակի դափնեկիրը, որը 1968 թվականին սահմանել է Շվեդիայի պետական ​​բանկը, կորոշվի հոկտեմբերի 14-ին։

Իր կտակում Նոբելը (1833-1896) ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում դափնեկրի ընտրությունը հանձնարարել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին, որը հիմնվել է 1810 թվականին և այժմ աշխարհի առաջատար կրթական և գիտական ​​բժշկական կենտրոններից մեկն է։ Նրա օրոք ստեղծված Նոբելյան հանձնաժողովը բաղկացած է հինգ մշտական ​​անդամներից, որոնք իրավունք ունեն հրավիրելու փորձագետների՝ խորհրդատվությունների համար։ Թեկնածուների առաջադրման ժամկետը լրացել է հունվարի 31-ին, ինչից հետո սկսվել է քննարկման գործընթացը։

Նոբելյան հանձնաժողովները մինչև վերջին պահը ոչինչ չեն հայտնում ո՛չ մրցանակի հավակնորդների, ո՛չ էլ նրանց թեկնածություններն առաջադրողների մասին։ 

Շվեդ փորձագետներն արդեն առաջին տարին չէ, որ կարծում են, թե դափնեկիր դառնալու շանսեր ունի ամերիկուհի Մերի Քլեր Քինգը, որը հայտնաբերել է կրծքագեղձի ժառանգական քաղցկեղի գենը՝ BRCA1-ը։ Այս անվանակարգում նաև նշում են քաղցկեղի իմունոթերապիայի բնագավառում հետազոտությունների առաջամարտիկ Սթիվեն Ռոզենբերգին ԱՄՆ-ից:

Հայերեն

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից