Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը «Oskemen open»-ում կիսում են 3-11-րդ հորիզոնականը

1 րոպեի ընթերցում

Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը «Oskemen open»-ում կիսում են 3-11-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները ղազախական «Oskemen open»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6 տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը 6 հնարավորից հավաքելով 4,5 միավոր, կիսում են 3-11-րդ հորիզոնականը: Առաջատարը 6 միավորով Վիտալի Բերնադսկին է:

«Oskemen open»-ի Masters մրցաշարին մասնակցում է 121 շախմատիստ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունի Մանուէլ Պետրոսյանը: «Oskemen open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 10 տուրից:

 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում