Սպորտ

«Tsaghkadzor Open»-ի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողը Հնդկաստանի ներկայացուցիչն է

1 րոպեի ընթերցում

«Tsaghkadzor Open»-ի շախմատային միջազգային մրցաշարի հաղթողը Հնդկաստանի ներկայացուցիչն  է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարի այս տարվա հաղթողը հնդիկ Վենկատարաման Կարտիկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Tsaghkadzor Open» ավանդական դարձած շախմատային մրցաշարի հաղթողը` Վենկատարաման Կարտիկը, 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր, զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերը հավասար 6,5 միավորով կիսեցին ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Իգոր Լիսին և Հայաստանից Էրիկ Հակոբյանը:

Մրցաշարին մասնակցում է 207 շախմատիստ 10 երկրից, այդ թվում՝ 10 գրոսմայստեր, 9 միջազգային վարպետ և 13 ՖԻԴԵ վարպետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում