Երևան

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

1 րոպեի ընթերցում

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Երևանի Ս. Բաղդասարյան փողոց – Ա. Հարությունյան փողոց խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փողոց – Է. Իսաբեկյան փողոց խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փողոց – Ա. Նալբանդյան փողոց խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փողոց – Ա. Ուրարտուի փողոց խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում