Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Արամ Հակոբյանը և Մանուէլ Պետրոսյանը մեկնարկել են ղազախական «Oskemen open»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային երկու տուրերից հետո Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանն ունեն 1,5-ական միավոր: Առաջատարները 11 շախմատիստներ են, որոնք ունեն 2-ական միավոր:

«Oskemen open»-ի Masters մրցաշարին մասնակցում են 121 շախմատիստներ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունի Մանուէլ Պետրոսյանը: «Oskemen open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով ու բաղկացած է 10 տուրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում