ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-26-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից։
Պատվիրակության կազմում կլինեն Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը։