Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից երթևեկող մեքենաների համար, տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով նաև, որ Նալբանդյան – Իսահակայն փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով: