Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջիկա երկու խաղերի համար Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ է հրավիրվել 24 ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան) 
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Նոա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան) 
Էդգար Սևիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա) 
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: 
Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների դեմ հոկտեմբերի 10-ին: 

Երկրորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Երևանում հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում