Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից 51 զոհի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի ավիահարվածների և ցամաքային գործողության հետևանքով Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում առնվազն 51 մարդ է զոհվել, 82 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Գազայի առողջապահական իշխանություններին։

Ըստ հաղորդումների՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան տանկերն առաջ են գնացել քաղաքի մի քանի հատվածներում և դրա շրջակայքում։ Բնակիչները հայտնում են գնդակոծությունների և հրաձգությունների մասին։ 

Վիրավորներից մեկը, որին հոսպիտալացրել են, BBC-ին հայտնել է, որ տանկերը ներխուժել են իր գյուղ՝ առանց նախազգուշացման։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը Գազայի կենտրոնում և հյուսիսում հարվածել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման թիրախների, որոնք գտնվել են տեղահանվածների ապաստարան հանդիսացող երեք դպրոցներում։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատասխան ռազմական  գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 600-ը։ 

Հայերեն Français

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում