Հռոմի պապը հոկտեմբերի 7-ը հայտարարել է խաղաղության համար աղոթքի օր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթ կհղի Տիրամորը՝ հայցելով խաղաղություն։ Սուրբ Պետրոսի հրապարակում եպիսկոպոսների սինոդի բացման առիթով պատարագի ավարտին նա բոլորին կոչ է արել հոկտեմբերի 7-ին միանալ «հանուն խաղաղության ծոմի և աղոթքի» օրվան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Դիմելով Սուրբ Կույս Մարիամի հովանավորությանը՝ խաղաղություն շնորհելու համար՝ հաջորդ կիրակի (հոկտեմբերի 6-ին)  կգնամ Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկ, որտեղ աղոթք կանեմ։ Խնդրում եմ բոլորիդ՝ սինոդի մասնակիցներիդ, միանալ ինձ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, խնդրում եմ բոլորին օրը նվիրել հանուն խաղաղության ծոմապահությանը և աղոթքին», - ասել է 87-ամյա քահանայապետը։

Ֆրանցիսկոս պապը բազմիցս Մերձավոր Արևելքում զինադադարի կոչ է արել, մտահոգություն է հայտնել հակամարտության ընդլայնման պատճառով՝ նշելով, որ ցանկացած պաշտպանություն պետք է լինի համաչափ, հակառակ դեպքում ​​դուրս է գալիս բարոյականության սահմաններից։ Նա մշտապես իր քարոզներում հիշատակում է Պաղեստինը, Իսրայելը, Ուկրաինան, Մյանման, Սուդանը՝ խաղաղության կոչ անելով:

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատասխան ռազմական  գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 600-ը։

Հայերեն Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում