Ասիա

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 23-րդ նիստին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման և առաջիկա ժամանակահատվածի աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև գերատեսչական համագործակցության մեխանիզմներն ու համագործակցության ամրապնդումը տնտեսական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի դրամական միջոցների շրջանառության և անօրինական խաղային բիզնեսի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր։ 

Հանդիպման ավարտին համապատասխան որոշումներ են ընդունվել նիստի օրակարգի վերաբերյալ։ Առաջարկվել է ակտիվացնել համագործակցությունը խորհրդի շրջանակում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի հետագա ամրապնդման համար: 

Նիստի ընթացքում Վահան Չարխիֆալակյանն ընտրվել է Խորհրդի համանախագահողներց մեկը։ Որոշում է կայացվել 2025 թվականի նախագահությունը վստահել Հայաստանի Հանրապետությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում