Մերձավոր Արևելք

Իսրայելի վրա արձակված հրթիռներից մի քանիսն ընկել են Հորդանանում

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վրա արձակված հրթիռներից մի քանիսն ընկել են Հորդանանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հորդանանը հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած հրթիռներից մի քանիսն ընկել են թագավորության տարածքում, որի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հորդանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկիրը դատապարտել է տեղի ունեցածը։

Հորդանանի կառավարության հաղորդակցությունների նախարար Մոհամադ Մոմանին հայտարարել է, որ երկրի դիրքորոշումը հստակ է և անսասան՝ այն ռազմադաշտ չի դառնա կողմերից ոչ մեկի համար։ 

«Հորդանանը և հորդանանցիներին պաշտպանելը մեր առաջնահերթ պատասխանատվությունն է», - ասել է նա։

Հարձակման հետևանքով պատճառվել է նաև նյութական վնաս, որի չափը գնահատվում է։

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանն Իսրայելի վրա է արձակել ավելի քան 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել են։ Ըստ Թեհրանի՝ հարվածներ են հասցվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին, «Նևաթիմ» ավիաբազային, որտեղ գտնվում են F-15 ինքնաթիռներ, ինչպես նաև «Հաթզերիմ» ռազմակայանին։

Իրանը հայտարարել է, որ հարձակումն ավարտված է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում