Սպորտ

«Ինտեր»-ը և «Բարսելոնա»-ն հաղթել են ՉԼ երկրորդ տուրում

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը և «Բարսելոնա»-ն հաղթել են ՉԼ երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի են ունեցել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Ինտեր»-ը 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ցրվենա Զվեզդա»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին: 

Դորտմունդի «Բորուսիա»-ն 7:1 հաշվով առավելության հասավ «Սելթիկ»-ի նկատմամբ: «Միլան»-ը նվազագույն հաշվով զիջեց Լևերկուզենի «Բայեր»-ին: «Բրեստ»-ը պարտության մատնեց «Զալցբուրգ»-ին 4:0 հաշվով: «Արսենալ»-ը Լոնդոնում հաղթեց ՊՍԺ-ին 2:0 հաշվով: «Բարսելոնա»-ն տանը հաղթանակ տոնեց «Յանգ Բոյս»-ի նկատմամբ 5:0 հաշվով: «Մանչեսթեր Սիթի»-ն 4:0 հաշվով առավելության հասավ «Սլովան»-ի նկատմամբ: Ոչ-ոքի 1:1 հաշվով ավարտվեցին «Շտուտգարդ»-«Պրահա Սպարտա», ՊՍՎ-«Սպորտինգ» հանդիպումները:

Չեմպիոնների լիգայի այս տուրի ևս 9 հանդիպում կկայանա հոկտեմբերի 2-ին: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում