Աշխարհ

Իրանի հրթիռային հարձակումից հետո Թել Ավիվում տեղի ունեցած կրակոցների և դանակով հարձակման հետևանքով 6 մարդ մահացել է. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Իրանի հրթիռային հարձակումից հետո Թել Ավիվում տեղի ունեցած կրակոցների և դանակով հարձակման հետևանքով 6 մարդ մահացել է. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թել Ավիվում հրաձգության և դանակով հարձակման հետևանքով 6 մարդ է մահացել։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ոստիկանությանը։ 

Նշվում է, որ հարձակման հետևանքով նվազագույնը 9 մարդ վիրավորվել է։

Ոստիկանությունը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն՝ հայտնելով, որ երկու հանցագործները չեզոքացվել են հանրության կողմից,

Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի վրա Իրանի կողմից հրթիռային հարձակումից շատ չանցած։

Հանցագործների ինքնության վերաբերյալ տվյալներ ոստիկանությունը դեռ չի հայտնել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում