Երևան

Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանում կազմակերպվել է տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք

1 րոպեի ընթերցում

Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանում կազմակերպվել է տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում hոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օր, որը ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու և կարևորելու  հանրությունում տարեցների դերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել  է տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք: 

Միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես են եկել երգչախմբեր, ինչպես նաև կազմակերպվել է հագուստների ցուցադրություն՝  տարեցների մասնակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում