Իրան

Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ

1 րոպեի ընթերցում

Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում երկու առանձին ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 զինվորական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Նիկշահրի շրջանի Բենթ բնակավայրի դպրոցներից մեկում անցկացվող միջոցառման ժամանակ։ Ահաբեկիչների հարձակումից 4 մարդ է զոհվել, 2 մարդ՝ վիրավորվել։

Նիկշահրի նահանգապետը հայտնել է, որ ահաբեկիչները կրակ են բացել միջոցառման ժամանակ՝ սպանելով Բենթի քաղաքային խորհրդի նախագահին, Բենթում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին և երկու զինվորի։

Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սիստան և Բելուջիստաի նահանգի Խաշ քաղաքում։ Զինված անձինք կրակ են բացել ոստիկանության ուժերի մեքենայի վրա՝ սպանելով երկու ծառայողի։

Իրանի Սիստան և Բելուջիստանի նահանգը սահմանակցում է Պակիստանին և Աֆղանստանին։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում