Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայելի հարձակումների ֆոնին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանին հայտնել է իսրայելական հարձակումների ֆոնին Լիբանանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրաքի վարչապետը նշել է լիբանանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում:

«Ֆեսյբուք»-ի իր էջում տարածած հաղորդագրության մեջ Իրաքի վարչապետը տեղեկացրել է, որ Լիբանանի կառավարության ղեկավար Նաջիբ Միքաթիի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Իրաքի ամուր և սկզբունքային դիրքորոշումը Լիբանանին և նրա ժոովրդին շարունակական և անհրաժեշտ ողջ աջակցությունը տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել արաբական և իսլամական պետությունների ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու համար իսրայելական շարունակվող ​​հարձակումները, որոնք սպառնում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Հայերեն Русский