Սպորտ

Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Աշոտ Մովսիսյանն աշխարհի երիտասարդների առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղամարդիկ:

Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Աշոտ Մովսիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 158 կգ և այս վարժությունում միայն 5-րդն էր:

Հրում վարժության երկու հաջող մոտեցմամբ նա ֆիքսեց 208 կգ` դառնալով այս վարժության բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 366 կգ արդյունքով Մովսիսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ աշխարհի երիտասարդների առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը և Աննա Ամորյանը դարձել էին բրոնզե, իսկ Էմմա Պողոսյանը ոսկե մեդալակիրներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում