Հայաստան

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այցելել են Եռաբլուր

1 րոպեի ընթերցում

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այցելել են Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եռաբլուր այցելած պաշտոնյաների շարքում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պատգամավորներ:

Նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի,Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում