Երևան

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով հիմնանորոգվել են Աջափնյակի հ. 36 և Մալաթիայի հ. 81 մսուր-մանկապարտեզները

1 րոպեի ընթերցում

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով հիմնանորոգվել են Աջափնյակի հ. 36 և Մալաթիայի հ. 81 մսուր-մանկապարտեզները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով հիմնանորոգվել են Աջափնյակ վարչական շրջանի հ. 36 և Մալաթիա վարչական շրջանի հ. 81 մսուր-մանկապարտեզները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, 2021 թվականին մեկնարկած Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով նախատեսված էր 50 մանկապարտեզի հիմնանորոգում, վերակառուցում և սեյսմիկ վերազինում: 

«Աջափնյակ վարչական շրջանի հ. 36 և Մալաթիա վարչական շրջանի հ. 81 մսուր-մանկապարտեզները հիմնանորոգվել են այս ծրագրով: Այժմ փոքրիկները հաճախում են նոր ու անվտանգ շենքային պայմաններ ունեցող  նախակրթարաններ: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի և Երևան համայնքի բյուջեից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունը լինելու է շարունակական: Էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է հիմնանորոգել ևս 30 մանկապարտեզ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում