Աշխարհ

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահը ՄԱԿ-ին խնդրել է վերացնել ադամանդի արդյունահանման արգելքը

1 րոպեի ընթերցում

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահը ՄԱԿ-ին խնդրել է վերացնել ադամանդի արդյունահանման արգելքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արքանժ Տուադերը Միավորված ազգերի կազմակերպությանը խնդրել է վերացնել ադամանդի արդյունահանման էմբարգոն (արգելք)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության նախագահը հայտարարել է՝ ելույթ ունենալով Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայում։

«Մենք, անշուշտ, կարծում ենք՝ կարևոր է, որ ադամանդի արդյունահանման վրա դրված էմբարգոն, որը սահմանվել էր Քիմբերլիի գործընթացով և սահմանափակել մեր միջոցները, վերացվի։ Միացյալ Նահանգները պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Աֆրիկայի համար երկու մշտական ​​տեղերի գաղափարը։ Աշխարհի փոփոխությունների լույսի ներքո Աֆրիկան, որը վաղուց հետ է մնացել, չպետք է կանգ առնի, նրան պետք է վետոյի իրավունք տրվի», - ասել է Տուադերը։

Էմբարգոները ներդրվել են 2013 թվականին, այսպես կոչված, Քիմբերլի գործընթացի շրջանակներում՝ երկրի ադամանդի արդյունահանման 24 գոտիներից 16-ի դեմ: Ադամանդների արդյունահանումը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության եկամտի հիմնական աղբյուրներից մեկն է, որը նրան տարեկան բերում է մոտ 100 միլիոն դոլար:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում