Սպորտ

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի Մաստերս մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինի Մաստերս մրցաշարի մեկնարկում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակ տոնեց: Կանանց մենախաղի անդրանիկ տուրում Ավանեսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Էմինա Բեկտասի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երկու սեթում` 6:2, 7:5 հաշվով:

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը Պեկինի այս մրցաշարում Էլենա Օստապենկոն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում