Երևան

Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից. երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները

1 րոպեի ընթերցում

Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից. երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից:

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս:

Երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում