ՀՀ վարչապետը Նյու Յորքում մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ վարչապետը Նյու Յորքում մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/25/WkNvldJfNGunKbX8d0xTDjEPzm7EuuqLJqzNxuTT.webp)
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում քննարկվել են սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարևորվել է այդ ուղղությամբ պետությունների և իրավապահ մարմինների սերտ համագործակցությունն ու համատեղ քայլերի իրականացումը:
Գագաթնաժողովին մասնակցել են տարբեր երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Էնթոնի Բլինքենը: