Աշխարհ

Գուտերեշը խոսել է կլիմայի փոփոխության հետեւանքների մասին

1 րոպեի ընթերցում

Գուտերեշը խոսել է կլիմայի փոփոխության հետեւանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կլիմայի փոփոխությունը շարունակում է տեղի ունենալ հանածո ռեսուրսների օգտագործման հետևանքների պատճառով, և ոչ մի երկիր անմասն չի մնա ճգնաժամի հետևանքներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ծայրահեղ բարձր ջերմաստիճանները, մոլեգնող հրդեհները, երաշտը և զանգվածային ջրհեղեղները բնական աղետներ չեն: Դրանք տեխնածին աղետներ են, որոնք ավելի ու ավելի են սնվում հանածո վառելիքով», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում:

«Ոչ մի երկիր անհետևանք չի մնում, բայց ամենաաղքատ ու ամենախոցելի երկրներն են տուժում», - հավելել է նա:

Գուտերեշը նաև հանդես է եկել վերականգնվող էներգիայի օգտին՝ նշելով, որ այն, ի թիվս այլ գործոնների, նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, էներգետիկ անվտանգությանը և միլիոնավոր մարդկանց դուրս է բերում աղքատությունից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում