Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Վերջինիս փոխանցմամբ՝ ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է նրան եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի պաշտոնը ստանձնելու առիթով։ 

«Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, իր օրհնությունը բերելով Սրբազան հորը, մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը պատասխանատու առաքելության մեջ՝ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում