Աշխարհ

Տաջիկստանի նախագահը ՄԱԿ-ին առաջարկել է խաղաղության ամրապնդման նոր բանաձև ընդունել

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանի նախագահը ՄԱԿ-ին առաջարկել է խաղաղության ամրապնդման նոր բանաձև ընդունել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՄԱԿ-ին առաջարկել է նոր բանաձև ընդունել միջազգային ռազմական հակամարտություններին վերջ տալու և խաղաղությունն ամրապնդելու նպատակով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը,  այս մասին Ռահմոնն ասել է Ապագայի գագաթնաժողովում, որն անցկացվում է Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

«Այսօր ականատես ենք լինում հակամարտությունների աճի աշխարհի տարբեր մասերում, որոնք հանգեցնում են հազարավոր քաղաքացիական զոհերի։ Այս կապակցությամբ ես առաջարկում եմ ընդունել ՄԱԿ-ի «Խաղաղության ամրապնդման տասնամյակ հանուն ապագա սերունդների» բանաձևը»,- ասել է Տաջիկստանի նախագահը։

Ըստ նրա՝ ՄԱԿ-ը և նրա կառույցները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ֆինանսական կառույցները պետք է ակտիվացնեն քայլերը միջազգային հանրության ջանքերը համակարգելու գործում կայուն զարգացման հասնելու համար։ «Մենք՝ պետությունների ղեկավարներս, պետք է համախմբվենք ընդհանուր նպատակների շուրջ՝ ապահովելու կայուն խաղաղություն ողջ աշխարհում և վերջ դնելու պատերազմների հետևանքով մարդկանց տառապանքներին և դրանց սարսափելի հետևանքներին», - շեշտել է Էմոմալի Ռահմոնը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում