Հնդկաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-հնդկական համագործակցությունն ավելի կզարգանա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրանյամ Ջայշանկարը Հայաստանի Անկախության օրվա առթիվ ջերմ ողջույններ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայ ժողովրդին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հնդկաստանի արտգործնախարարը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Սրտագին ողջույններս, պարոն Արարատ Միրզոյանին և Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Հուսով ենք, որ ավելի կզարգացնենք մեր համագործակցությունը»,-նշել է Ջայշանկարը՝ կից ներկայացնելով տեսանյութ հայ-հնդկական համագործակցության տարբեր տարիների դրվագներից:
Warm greetings to FM @AraratMirzoyan and the people of Armenia on their Independence day.
— Dr. S. Jaishankar (@DrSJaishankar) September 21, 2024
Look forward to advancing our cooperation.
🇮🇳 🇦🇲 pic.twitter.com/fBoaGkju4C
Կարդացեք հոդվածը` Русский