Հայաստան

Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դրսևորեցինք ամուր կամք ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ մենք դրսևորեցինք ամուր կամք ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը շնորհավորական ուղերձը գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար, այդ թվում ՝ համապատասխան միջազգային գործընկերությունների միջոցով և ի շահ մեր ժողովրդի

Շնորհավո՜ր անկախության տոնը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում