Թուրքմենստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով
1 րոպեի ընթերցում
![Թուրքմենստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/21/8eGKMQTvN097lJvj5mrsn87T4dQkJ4h2Wgl99smG.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը՝ հրապարակելով շնորհավորական ուղերձի տեքստն ամբողջությամբ։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։