Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկահայ դերասան, կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը շատ է ցանկանում Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարահանել և հուսով է, որ գալիք տարվա ընթացքում այդ ցանկությունն իրականություն կդառնա։

Գյուրջյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ մասնակցելով Համաշխարհային համահայկական գագաթնաժողովին։

Խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում և կապերի զարգացման գործում Համաշխարհային համահայկական գագաթնաժողովի ունեցած դերի մասին՝ Մայքլ Գյուրջյանը մանրամասնեց, որ առաջին անգամ է մասնակցում գագաթնաժողովին, սակայն նկատում է, թե որքան շատ մարդիկ են մասնակցում դրան։

«Այստեղ շատ մարդիկ կան, ինչը բավականին հետաքրքիր է, բոլոր առումներով: Կարծում եմ՝ Սփյուռքը Հայաստանին կապելու հարցում օգնելու առումով, նման մի բան, որը Սփյուռքից մարդկանց բերում է Հայաստան, պարզապես օգտակար է և լավ, երբ մարդիկ խառնվում են, շփվում և խոսում են նույն տեղում: Ես պարզապես հաճույք եմ ստանում այս ամենից», - ասաց Գյուրջյանը: 

Անդրադառնալով Հայաստանում նոր ֆիլմ նկարահանելու հավանական նախագծերին՝ Գյուրջյանը հայտնեց, որ մոտ ապագայում նման ծրագրեր նախատեսվում են։

«Շատ եմ ուզում Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել։ Ուզում եմ աջակցել նաև մյուս կինոգործիչներին: Ինձ համար դա կապված է ճիշտ պատմություն գտնելու հետ: Ես շատ տարբեր նախագծեր ունեմ: Հուսամ, որ գալիք տարվա ընթացքում արտադրություն կունենամ և կսկսեմ», - եզրափակեց Մայքլ Գյուրջյանը: 

Մայքլ Գյուրջանը հանդիսանում է «Ամերիկացի» ֆիլմի սցենարի հեղինակը, որը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը, օպերատորը՝ Գասեմ Էբրահիմյանը, երաժշտությունը գրել է Անդրանիկ Բերբերյանը։

Մայքլ Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում: Նա «Էմմի» մրցանակ է ստացել «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմի համար: Հայտնի է նաև «Ոսկե գլոբուսի» արժանացած «Հինգով ենք» սերիալում, ինչպես նաև՝ պաշտամունքային և դասական դարձած «Փանքը Սոլթ Լեյք Սիթիից» ֆիլմում խաղացած դերերով: Վերջերս նա Ռոբերտ դե Նիրոյի հետ հանդես է եկել HBO-ի «Մեծն ստախոսը» ֆիլմում: Նրա ֆիլմացանկում են նաև «Լրավաճառները», «Չապլինը»՝ Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ, «Հավերժ երիտասարդ»՝ Մել Գիբսոնի մասնակցությամբ, «Լաս Վեգասից հեռանալով», «Հորդ անձրև»՝ Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ, «Ջախջախված»՝ Հիդեր Գրեմի մասնակցությամբ, «Անպարտելիները», «Լյուցիֆեր», «Ծածուկ գործեր», «Խաբիր ինձ», «Տունը», «Լրտեսը», «Վանականը», «Հանցանքի վայրը», «Առանց հետքի» և այլ ֆիլմեր: Նրա «Պատրանք» կինոնկարում նկարահանվել է լեգենդար Քըրք Դուգլասը։

Դավիթ Մամյան

Հայերեն English Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը