Մարզեր

Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

1 րոպեի ընթերցում

Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ընկերությունը։

Տրասնպորտային հանգույցի թևերն արդեն ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ «36մ երկարությամբ կամրջի վրա կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ 

Հանգույցը կկահավորվի անվտանգության տարրերով՝ կկատարվի գծանշում, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, պլաստիկ ազդանշանային սյուներ«,-նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։ 

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում