Քաղաքականություն

Ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ. Անդրանիկ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

Ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին և արտաքին թշնամիները շարունակում են փնտրել իրենց երբեմնի իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ ահաբեկչական գործիքակազմից օգտվելու միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հայտարարությունը նա հնչեցրեց՝ անդրադառնալով Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձի կանխման մասին Քննչական կոմիտեի սեպտեմբերի 18-ի տարածած հաղորդագրությանը:

«Գործողությունը կանխվել է նախապատրաստական փուլում: Բարեփոխումների արդյունքում մեր կառույցները, լինելով բավականին հագեցված և պատրաստված, այսօր ի վիճակի են իրականացնել գործողություններ, որոնք կկանխեն ապագայում մեր երկրի դեմ իրականացվող ցանկացած նմանատիպ գործողություն: Իհարկե, սա բացառիկ օրինակ է, որով պետք է ուրախանանք, բայց չհանգստանանք, որովհետև ներքին և արտաքին թշնամիները, կարծես թե, ձեռք ձեռքի տված շարունակում են փնտրել կորցրած իշխանությունը վերադարձնելու բազմաթիվ ճանապարհներ՝ չխորշելով ահաբեկչական գործիքից օգտվելու հնարավորությունից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում