Սպորտ

Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 6-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 6-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթանակ տոնեց համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ֆիլիպինների հավաքականի հետ և առավելության հասավ 2,5:1,5 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը: Պարտություն կրեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ միավորը կիսեց Գաբրիել Սարգսյանը: 

Նախորդ տուրերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2.5:1.5) իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում