Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունը կրեց Օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունը կրեց Օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունը կրեց համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի կանանց մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց ընտրանին, որը մինչ այս 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել, մրցեց Հնդկաստանի հավաքականի հետ: 

Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը: Պարտություն կրեց Էլինա Դանիելյանը: Հայաստան-Հնդկաստան`1,5:2,5: 

Նախորդ 5 խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանին (2,5:1,5):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում