Սպորտ

Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության երիտասարդների աշխարհի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականը կմասնակցի հրաձգության  երիտասարդների աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պերուի մայրաքաղաք Լիմայում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ը  կկայանա  հրաձգության  երիտասարդների աշխարհի առաջնությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, մրցմանը կմասնակցի 50 երկրի  ավելի քան  500 մարզիկ, որոնք  կմրցեն  10մ,25մ և 50մ  մրցատարածություններում։ 

Աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը  կներկայանա 4  հոգանոց կազմով։ Հայաստանի  թիմը մրցավայր կմեկնի  ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և հավաքականի ավագ մարզիչ   Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն հրաձիգներ Նարե Գաբրիելյանը, Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը և Արմեն Գևորգյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում