Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանում գիտական ֆանտաստիկան սաղմնային փուլում է. կարևոր քայլ կարող է դառնալ Գիտության փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանում անցկացվելիք առաջին համազգային Գիտության փառատոնը ուշադրության կենտրոնում է պահելու ոչ միայն գիտության, տեխնոլոգիաների, այլև գիտական ֆանտաստիկայի հանրահռչակումը։ Գիտական ֆանտաստիկան սնուցում է գիտությանը նոր գաղափարներով ու ոգեշնչում նոր բացահայտումների նույն կերպ, ինչպես գիտությունն է սնուցում գիտական ֆանտաստիկային։ Մեկն առանց մյուսի անհնար է։ Հայաստանում գիտաֆանտաստիկ գրականություն պրոֆեսիոնալ մակարդակով գոյություն չունի, չկա համապատասխան գործող գրական դպրոց, սակայն մի խումբ էնտուզիաստների ջանքերով այն աստիճանաբար սաղմնավորվում է։

Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։  

Փոդքաստի նոր թողարկման հյուրերն են Անվտանգության փորձագետ, «Աստղային հորիզոն» գրական մրցույթի ժյուրիի անդամ Սամվել Մարտիրոսյանը և «ԱրմՔոն» մրցույթի համահիմնադիր Ֆռունզ Հարությունյան։ 

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը