Ֆասթեքսն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների համար իրականացրել է սեմինար-դասընթաց, որի շրջանակում ոլորտի մասնագետները կիսվել են Web3-ի իրենց գիտելիքներով և փորձով: Դասընթացի շրջանակում խոսնակները ներկայացրել են ոլորտային կարևոր թեմաներ և պատմել բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական դրույթների, օրենսդրական կարգավորումների նախագծերի, կիբեռանվտանգության ռիսկերի, ապակենտրոնացված հավելվածների և կրիպտո ոլորտի մասին, ինչպես նաև պատասխանել են մասնակիցների հարցերին։

Հաշվի առնելով այն, որ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված է հաճախորդների շահերի պաշտպանության նպատակով Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելը, հետևաբար, այս ոլորտում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների գիտելիքների և հմտությունների բարելավումը կարևոր դեր կունենա կրիպտոակտիվների ոլորտում գործերի հետագա քննության ժամանակ։ 

Կողմերը կարևորել են պարբերաբար նմանատիպ նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությունը: 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին

Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև:

Հաշտարարի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է:

Հայերեն

Եթե նման հարց ծագի, պետք է հասկանալ՝ ինչ անել.Միրզոյանի պատասխանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղելու մասին հարցին

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի

Հայաստանում երիտասարդ կհամարվի 13-35 տարեկան անձը

Հայաստանի ԱԳ նախարարի հետ բաց քննարկում ենք ունեցել և մի շարք հարցերում հասել փոխընդունելի հանգուցալուծման․ Լավրով

Հունիսի 1-ն` օպերային աստղերի հետ. Երևանի քաղաքապետարանն ու Օպերային թատրոնը մրցույթ են նախաձեռնել

Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները՝ ԱՄՆ-ի հովանու ներքո

Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մասին

Մարզերում մանկավարժների կադրային խնդրի պատճառով նախատեսվում է փոխհատուցել նրանց տրանսպորտային ծախսերը