Ռուսաստան

Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալթայի երկրամասի Պրիոզերնի գյուղի մոտ թեթև ինքնաթիռ է կործանվել. oդաչուն զոհվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալթայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությանը։

«Նախնական տեղեկություններով ինքնաթիռը մասնավոր է։ Տեղում աշխատում են օպերատիվ և շտապօգնության ծառայությունները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մարզային արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հավելել են, որ օդանավում եղել է մեկ օդաչու, որը զոհվել է։

Նախնական տվյալներով արտակարգ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես Մոսկվայի ժամանակով 08։00-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում