Մարզեր

Հիմնանորոգվում են Սևան համայնքի Զովաբեր և Գեղամավան բնակավայրերի փողոցները

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում են Սևան համայնքի  Զովաբեր և Գեղամավան բնակավայրերի փողոցները

ԳԱՎԱՌ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր և Գեղամավան գյուղերում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Զովաբերում հիմնանորոգվում են 2-րդ և 8-րդ փողոցները, Գեղամավանում՝ 1-ին փողոցի 3-րդ և 8-րդ նրբանցքները։

Զովաբերի 2-րդ և 8-րդ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը  կազմում է 65 մլն 506 հազար 395 դրամ, որի 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ 3822 քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ իրականացվում են 1242 գծամետր երկարության  եզրաքարերի և 153 հատ երկաթբետոնե վաքերի տեղադրման աշխատանքներ:

Գեղամավանի 1-ին փողոցի 3-րդ և 8-րդ նրբանցքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 58 մլն 950 հազար 455 դրամ է, որի 40 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, , 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը: Իրականացվում է 4300 քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում:

Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպությունը «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ն է։ 

 

Խոսրով Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում