Մարզեր

Հիմնանորոգվում է Հացառատի Կարեյան փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Հացառատի Կարեյան փողոցը

ԳԱՎԱՌ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Կարեյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հացառատ թաղամասի Կարեյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 74 մլն 144 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Կարեյան փողոցի ասֆալտապատում՝ 650 մ երկարությամբ և 3996 քմ մակերեսով, ջրահեռացման համակարգի և մայթերի կառուցում։ 

Շինարարական աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 8-ից և կավարտվեն այս տարվա ընթացքում։ 

Շինարարությունն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։ 

 

Խոսրով  Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում