Ռուսաստան

Մոսկվայի հոսթելներից մեկում 439 օտարերկրացի է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի հոսթելներից մեկում 439 օտարերկրացի է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 439 օտարերկրացի է ձերբակալվել Պրոֆսոյուզնայա փողոցում գտնվող հոսթելում. նրանք կստուգվեն միգրացիոն օրենսդրության պահպանման և քաղաքում կատարված իրավախախտումներին հնարավոր մասնակցության նպատակով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչությունը:

Հոսթելում խուզարկություններն անցկացվել են քրեական գործով, որն ավելի վաղ հարուցվել էր ծայրահեղական միություն կազմակերպելու փաստի առթիվ (Քրեական օրենսգրքի 282.2 հոդված)։ Քննիչները տեղեկություն են ստացել, որ հոսթելում խախտվում է միգրացիոն օրենսդրությունը։

Հոսթելի ղեկավարությունն ու վարչակազմը տեղափոխվել են Մոսկվայի Քննչական կոմիտեի ստորաբաժանում՝ հետաքննչական գործողություններ անցկացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում