Բարձր տեխնոլոգիաներ

Կառավարությունը ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների զարգացումը խթանող նախագիծ է ընդունել

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների զարգացումը խթանող նախագիծ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատել է «ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի 1355-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի նպատակն է, շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելով, ապահովել կարգավորման մեխանիզմներ, որոնք նպաստավոր պայմաններ կստեղծեն ՀՀ-ում ռազմարդյունաբերության ոլորտի հետագա զարգացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախագիծը ներառված էր սեպտեմբերի 12-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ 

«Հաշվի առնելով ոլորտին բնորոշ բարձր ռիսկայնությունը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումը զգալիորեն նվազեցնում է կազմակերպությունների ներդրումային գրավչությունը, ինչն էլ իր հերթին դանդաղեցնում է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտի զարգացումը։ Բացի այդ, հաշվի առնելով նաև ոլորտին բնորոշ լոգիստիկ, տեխնիկական և աշխարհաքաղաքական  ռիսկերը՝ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումն անհամաչափ ռիսկեր է ստեղծում կազմակերպությունների համար, ինչն էլ իր հերթին ավելացնում է պետական պատվերների ձախողման հավանականությունը։ 

Շահույթի առավելագույն սահմանաչափ չկիրառելը կխթանի կազմակերպությունների արտադրական գործընթացների բարելավմանը, ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ բարձրացնելով ընկերությունների մրցունակությունը ներքին և միջազգային շուկաներում»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում