Հայաստան

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը

1 րոպեի ընթերցում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Էլեկտրոնային հերթը բեռնաթափվել է, սեպտեմբերի 12-ից հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ 

Սպասարկումը միաժամանակ իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ հերթի ապարատով տրամադրվող կտրոնների միջոցով։ 

Առաջնահերթ սպասարկվում են առցանց հերթագրում ունեցողները, հետևաբար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում է քաղաքացիներին մոտենալուց առաջ առցանց հերթագրվել։   

Առանց հերթագրման մոտեցող քաղաքացին, ըստ առկա կուտակումների, ինքն է գնահատում տվյալ օրվա ընթացքում սպասարկման հնարավորությունը։  

Նշվում է, որ հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Այսօրվանից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր 11 տարածքային ստորաբաժանումներում, առաջիկա շաբաթում այն ներդրված կլինի նաև 19 մարզային ստորաբաժանումներում, իսկ մինչև տարեվերջ՝ ամբողջ հանրապետությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում