Չինաստան

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը։ 

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 12-ին հանդիպել եմ ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:

Հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։

Նաև ընդգծել ենք, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ 

Պատրաստակամություն ենք հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,-գրել է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում