Իրավունք

Հանցագործության մասին հայտնած անձը պետք է զգա, որ ինքը լավ բան է արել․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հանցագործության մասին հայտնած անձը պետք է զգա, որ ինքը լավ բան է արել․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանցագործության մասին հաղորդում տվող, իրավապահ մարմինների հետ համագործակցող անձանց համար պետք է ստեղծել մաքսիմալ հարմարավետություն և հարգանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է իրադրությունն այնպես լինի, որ հանցագործության մասին հայտնած անձը զգա, որ ինքը լավ բան է արել և իրեն չեն պատժում դրա համար։ Նաև հանցանքի մասին հայտնած անձի ինքնության և գաղտնիության պաշտպանությունն ու ապահովումն է կարևոր»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց՝ լինում են դեպքեր, երբ հանցանք կատարողները և նրանց հարազատներն ու ընկերները գիտեն, թե ով է հաղորդում տվողը։ «Դա անթույլատրելի է, խնդրում եմ այս հարցին ուշադրություն դարձնել»,- դիմելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ նշեց վարչապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում