Մարզեր

Կապան-Քաջարան ավտոճանապարհին կողաշրջված բեռնատարի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Կապան-Քաջարան ավտոճանապարհին կողաշրջված բեռնատարի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 11-ին, ժամը 16:09-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Shacman» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1993 թ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում