Մարզեր

Ամասիայի տարածաշրջանում ավտոմեքենա է կողաշրջվել․ կա զոհ

1 րոպեի ընթերցում

Ամասիայի տարածաշրջանում ավտոմեքենա է կողաշրջվել․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 11-ին, ժամը 16։01-ին տեղեկություն է ստացել, որ Ամասիայի տարածաշրջանի «Սնղ» կոչվող հանդամասի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է: 

Ըստ աղբյուրի՝ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել այն և դուրս բերել վարորդի դին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում