Հայաստան

Նախարարը բոլոր բուհերում կառուցվածքային փոփոխությունների կարիք է տեսնում

1 րոպեի ընթերցում

Նախարարը բոլոր բուհերում կառուցվածքային փոփոխությունների կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բոլոր բուհերը կառուցվածքային փոփոխությունների կարիք ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

«Կառուցվածքային փոփոխությունների խնդիր ունեն մեր բոլոր բուհերը: Այն կառուցվածքները, որոնցով բուհերը տարիներ շարունակ աշխատել են, ուղղված են եղել ոչ այնքան բարձրագույն կրթությանն ու հետազոտությանը, որքան իրականացրել են սոցիալական գործառույթ՝ ապահովելով որոշ մարդկանց զբաղվածությունը»,–ասաց նախարարը:

Ըստ նրա՝ բուհերն ունեն կառուցվածքային էական փոփոխությունների կարիք: Անդրեասյանը հավելեց, որ պետությունն այդ խնդիրը լուծում է շատ ավելի արմատապես՝ խոսելով բուհերի միավորման և հետազոտական կազմակերպությունների հետ խոշորացման մասին: Բայց այս ընթացքում էլ գրեթե բոլոր բուհերն անցնում են ներքին կառուցվածքային փոփոխությունների շարքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում