Կիրանցում այսօր խաղաղություն կա. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նպատակը այն չէ, որ Ադրբեջանը ինչ-որ բան զիջի, այլ նպատակն է ապահովել սեփական ինքնիշխանությունը, պետության զարգացումը և հարատևությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Ադրբեջանը ի՞նչ է զիջում Հայաստանին բանակցություններում։

«Դուք ասացիք, որ Սյունիքից զորք եք հետ քաշել։ Մենք Սյունիքից զորք հետ չենք քաշել, որովհետև երբ այն տեղը, որտեղից զորք է հետ քաշվել, անվանում եք Սյունիք, դուք դրանով դուռ եք բացում Ադրբեջանի համար, որ ասի՝ արևելյան և արևմտյան Զանգեզուր։ Դուք ասում եք Տավուշից զորք հետ քաշելու մասին։ Մենք Տավուշում զորք հետ չենք քաշել։ Դուք ասում եք խաղաղություն, լո՞ւրջ եք ասում, ես ասում եմ՝ այո՛, լուրջ եմ ասում։ Երբ ձեր գործընկերը Կիրանցի համար ապոկալիպսիս էր կանխատեսում, Կիրանցում այսօր խաղաղություն կա։ Դուք էիք ասում, որ Կիրանցը չի լինելու, Կիրանցի դպրոցը չի լինելու,Կիրանցում ճանապարհ չկա, կենսագործունեությունը խաթարված է, եկեղեցին մզկիթ է դառնալու։ Այդ ձեր ասած ստերի համար ո՞վ է պատասխան տալու։ Բա գնացեք, ցույց տվեք մզկիթ դարձած եկեղեցին։ Գնացեք, նայեք Կիրանցում երեխաները դպրոց գնո՞ւմ են, թե՞ չեն գնում։ Գնացեք, տեսեք Կիրանցում երեխաները վախեցա՞ծ են, թե՞ վախեցած չեն»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտ է նմանատիպ մտածողության ռեժիմից դուրս գալ՝ Ադրբեջանը հաղթեց, Հայաստանը պարտվեց կամ Հայաստանը պարտվեց, Ադրբեջանը հաղթեց։

«Մեր արածի ֆոկուսը Ադրբեջանը չի, որ ինքը զիջի կամ չզիջի, մեր արածի ֆոկուսը Հայաստանի Հանրապետությունն է և նրա պետական շահերը։ Մենք ինչ-որ անում ենք, անում ենք հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահերի՝ անկախ նրանից, թե որևէ մեկը դրանից զիջում է, թե չի զիջում»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն Español Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ